ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ժամանակավոր բյուջեն, որը գործելու է մինչեւ դեկտեմբերի 18-ը եւ թույլ կտա խուսափել «շաթդաունից»՝ կառավարական գերատեսչությունների ֆինանսավորման դադարեցումից, հայտնում է Սպիտակ տունը։ ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ուրբաթ օրը քվեարկել է 2021-ի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի մասին օրինագիծը։ Օրենքին հավանություն է տվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը։ Նախագիծը նախատեսում է նաեւ պատժամիջոցներ Թուրքիայի ու Ռուսաստանի նկատմամբ։